a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը

Mindiaspora

ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի՝ «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» և «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցել է նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Նա շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին՝ դասընթացները ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մելիքյանը մասնավորապես կարևորել է դպրոցի դերը համայնքներում ազգային ինքնության պահպանման, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության բարձրացման և հայկական մշակույթի տարածման գործում: «Սփյուռք» ամառային դպրոցը նախարարության ամենասիրված ծրագրերից է: Սիրելի՛ մասնակիցներ, վստահ եմ, որ հայրենիքից հեռանում եք՝ կրկին վերադառնալու ակնկալիքով և գնում եք ձեր համայնքներում փոքրիկ Հայաստան կառուցելու», – նշել է Վ. Մելիքյանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: Նա ընդգծել է, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ համագործակցությունը արդյունավետ է, դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը և դպրոցի ղեկավարը հավաստագրեր են հանձնել դպրոցի երկու դասընթացների մասնակիցներին:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0