a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/08/2015

Վարդաքարը 190 մլն դրամ արժողությամբ երկհարկանի դպրոցի շենք կունենա

vardaqari-dproci-naxkin-shwnq-1

Asparz.am-ը գրում է.Շիրակի մարզի Վարդաքար համայնքը  ժամանակակից չափանիշներին համապատասխանող դպրոց կունենա: Շիրակի մարզի հրատապ խնդիրների համար ՀՀ կառավարության ֆինանսավորումից դուրս մնացած դպրոցի շինարարության ծախսերը կհոգա Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը: 190 մլն դրամ հիմնադրամը կհատկացնի դպրոցի շինարարության համար: Ինչպես «Ասպարեզին» փոխանցեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինական բաժնի առաջատար մասնագետ Մկրտիչ Ասատրյանը, դպրոցը երկհարկանի է, նախատեսված 100 աշակերտի համար:

Հիշեցնենք, որ  Վարդաքարի միջնակարգ դպրոցի շենքը վերջին տասնամյակում վթարային էր, իսկ 4 տարի առաջ այն հիմնովին քանդվեց: Մինչ կկառուցվի դպրոցը,Վարդաքարի դպրոցահասակ երեխաների ցածր օղակը կշարունակի սովորել նախակրթարանի շենքում, իսկ միջին եւ ավագ դասարանցիները` համայնքապետարանի ոչ բարվոք շենքում: Գյուղապետարանի շենքում է տեղակայված նաեւ գյուղի մշակույթի տունը եւ գրադարանը:

Մի քանի տարի առաջ վարդաքարցիներին առաջարկվել էր հաճախել հարեւան Նոր Կյանք համայնքի դպրոց: Սակայն գյուղի բնակիչները չհամաձայնվեցին, անգամ բողոքի ցույցեր իրականացրեցին:

Նոր դպրոցի շինաշխատանքները կմեկնարկեն, երբ կավարտվի շինարարական աշխատանքները իրականացնող ընկերության ընտրության մրցույթը:

Asparez.am
Նարեկ Կիրակոսյան
Լուսանկարը՝ Aravot.am-ի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0