a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վիետնամում կայացած միջազգային դպրոցական օլիմպիադայից հայ մասնակիցները վերադարձել են մեդալներով

olimpic_games_Vietnam
Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-ից 24-ը կայացած 2015-2016 ուսումնական տարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով երեք բրոնզե մեդալ: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մեդալների են արժանացել՝ «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը,  Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը և  «Այբ» ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը:
ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը (ԵՊՀ) և Մերի Հովսեփյանը («Այբ» ավագ դպրոց):
Օլիմպիադային Ադրբեջանի հավաքականն արժանացել է 1 պատվոգրի, Ռուսաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, Իրանի հավաքականը՝ 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Թիմային արդյունքում հաղթող է ճանաչվել է Սինգապուրի հավաքականը՝ նվաճելով ՝ 4 ոսկե մեդալ:  Վրաստանի և Թուրքիայի հավաքականները մնացել են առանց մրցանակի:

Հայաստանի երեք թիմերը՝ ընդամենը 15 մասնակից, մասնակցելով միջազգային երեք օլիմպիադաների՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից,  արժանացել են 12 մեդալի՝  ոսկի՝ 1, արծաթ՝ 3, բրոնզ՝ 8 և պատվոգիր՝ 1:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0