a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի է ունեցել դպրոցների տնօրենների մասնակցությամբ ամենամյա ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցությանը

Yerevan_Municipality

2016-2017 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոլորտին առնչվող մի շարք հարցեր են քննարկվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ ամենամյա ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցությանը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարությունը, նախքան խորհրդակցության մեկնարկը քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներում կատարված նախապատարստական աշխատանքներին ու առկա խնդիրներին:

 «Նոր ուսումնական տարվան ընդառաջ անցկացվող այս խորհրդակցության շրջանակում դպրոցների տնօրենների հետ քննարկում ենք առկա խնդիրներն ու ձեռքբերումները: Օրինակ կան խնդիրներ, որոնք ժամանակ և փուլային լուծումներ են պահանջում: Այս տեսանկյունից առաջնային խնդիր էր դպրոցների ջեռուցման հարցը, որն այսօր արդեն լուծված է: Հանրապետության Նախագահի առաջարկով 3 տարի առաջ մայրաքաղաքի բոլոր դպրոցներն ապահովվեցին ջեռուցման համակարգերով: Եվ սա քայլերից մեկն էր: Հաջորդը դպրոցների վերանորոգման խնդիրն է: Այսօր վերանորոգված է մայրաքաղաքի դպրոցների շուրջ 40 տոկոսը, սակայն դեռ 60 տոկոսում ունենք հարմարավետության ապահովման խնդիր և այդ ուղղությամբ փորձում ենք քայլ առա քայլ աշխատանքներ տանել: Ու եթե նախկինում միայն պետական բյուջեից էին գումարներ տրամադրվում դպրոցների վերանորոգման համար, այս տարի համայնքային բյուջեից ևս նախատեսվել են միջոցներ՝ դպրոցներում մասնակի և հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Համոզված եղեք, որ հաջորդ տարիներին միջնակարգ և հանրակրթական դպրոցներում թե´ աշակերտների և թե´ ուսուցիչների համար կկարողանանք ստեղծել առավել հարմարավետ պայմաններ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու խնդրին՝ քաղաքապետը հատկանշել է, որ այդ ընտանիքներն աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչության մշտական ուշադրության կենտրոնում են ու այս օրերին էլ համապատասխան աջակցություն է ցուցաբերվում, որպեսզի այդ երեխաները բոլորի հետ միասին սեպտեմբերի 1-ից հաճախեն դպրոց ու կրթություն ստանան: Բացի այդ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն այս տարի ևս մանկապարտեզներն ավարտող 10000 դպրոցահասակ երեխաներին տրամադրվել են անհրաժեշտ գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ, ինչն իր հերթին որոշակիորեն թեթևացնում է այդ մասով ծնողների բեռը:

Օգոստոսյան խորհրդակցության շրջանակում քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ամփոփ ներկայացրել է 2015-2016թթ. ուսումնական տարվա հաշվետվությունը՝ ոլորտում կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի վերաբերյալ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստմանը, առարկայական օլիմպիադաների և այլ մրցույթների բարձր արդյունքներին, ներառական կրթության ներդրման գործընթացին, կրթական բարեփոխումներին, դպրոցները նորագույն տեխնոլոգիաներով համալրելու ծրագրերին: Ներկայացված հաշվետվությունն ընդունելով ի գիտություն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտում կատարված աշխատանքներն ու դպրոցների ձեռքբերումները պարբերաբար ներկայացնել հանրությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ կրթության ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ուշադրության համար, և ներկայացրել նախարարության քաղաքականությունն ու այն բարեփոխումները, որոնք առաջիկայում կապահովեն կրթության նոր որակ:
 «Երևանը համակարգի շոգեքարշն է, և շատ կարևոր է ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ցուցաբերել համատեղ մոտեցում: Իսկապես ողջունելի է խնդիրների մասին բարձրաձայնելու Երևանի քաղաքապետի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ կա պատրաստակամություն՝ դրանք շտկելու և ոլորտն առավել դինամիկ զարգացնելու համար: Ու ես վստահ եմ, որ այդպիսի մոտեցումով մենք համատեղ նոր ու ավելի լավ արդյունքներ կգրանցենք ոլորտում ու կկարողանանք լուծումներ տալ առավել մտահոգող մի շարք հարցերի», – նշել է Լևոն Մկրտչյանը:
ԿԳ նախարարը, խոսելով հանրակրթական դպրոցներում նախատեսված բարեփոխումների մասին, ընդգծել է, որ նոր ուսումնական տարում փոփոխվել է 4-րդ և 9-րդ դասարանների քննությունների ձևաչափը՝ թեստային տարբերակից անցում կատարելով բանավորի:

Խորհրդակցության շրջանակում անցկացված հարցուպատասխանի ժամանակ տնօրենները հնարավորություն են ունեցել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկներն ուղղել ոլորտի պատասխանատուներին:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0