a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տրվեց ՀՊՏՀ հոբելյանական գիտաժողովի մեկնարկը

ՀՏՊՀ

ՀՊՏՀ Մեծ հանդիսասահում կայացել է  «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ հոբելյանական գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կրթության և գիտության նախարար Ամեն աշոտյանը, Էկոնոմիակայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ և այլ հյուրեր:

Ինչպես տեղեկացնում է նույն համալսարանի Ուսանողական խորհուրդը, ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ 21-րդ դարում տնտեսական զարգացման հիմքը գիտելիքը, նորարարություններն ու ստեղծագործական ներուժն են, և այս առումով պատահական չէ գիտաժողովի խորագրի ընտրությունը: Այնուհետև ներկաներին ողջունեել և  գիտաժողովի բացումը հայտարարել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, որից հետո գիտաշողովի շրջանակներում զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նոյեմբերի 11-13-ն անցկացվող «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կրթության ու գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: Հիմնական նպատակն է՝ ձևավորել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բազմաշերտ հիմնախնդիրներին նվիրված մասնագիտական բանավիճային հարթակ՝ ակադեմիական հանրության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկատիրական ոլորտի մասնագետների համար: Գիտաժողովի շրջանակում կանցկացվի կլոր սեղան «Գիտելիքահեն տնտեսության և գիտելիքի հասարակություն» թեմայով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0