a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԼՂՀ պատվավոր կոչումներ՝ ուսուցչի օրվա կապակցությամբ

middle_1441789686_6210750

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին:  Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից: Համաձայն հրամանագրի` գիտության եւ կրթության զարգացման, մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում ունեցած վաստակի համար եւ Ուսուցչի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել.

Գիտության վաստակավոր գործչի`
Ալբերտ Ալեքսանյանին
Արցախի պետական համալսարանի ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Վաստակավոր մանկավարժի`
Աիդա Գրիգորյանին
«Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն
Արեգա Իշխանյանին
«Ստեփանակերտի Թ.Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության դասախոս
Ռայա Մուսայելյանին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի կրթության եւ գիտության վարչության պետ :

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0