a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում

bg_0000_vlcsnap-2010-06-21-19h00m06s27
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր տեղի է ունեցել «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով քննարկում: ԿԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ միջոցառումը կայացել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ, իսկ միջոցառմանը ներկա է գտնվել նաև Արմեն Աշոտյանը, ով իր գոհունակությունն է հայտնել, որ Արարատյան Հայրապետական թեմը կրկին համախմբել է բոլորին` գրաբարի կարևորությանը վերաբերող ծրագրի քննարկմանը մասնակցելու համար: Նախարարի խոսքով՝  գրաբարը հնարավոր է վերադարձնել հանրակրթական համակարգ` բացառապես եկեղեցու աջակցությամբ: Պարոն Աշոտյանն իր խոսքում նշել է, որ պետք է նաև ստեղծել մասնագիտական  հմտություններով օժտված մանկավարժների շերտ, ուսումնական բովանդակություն, կրթական ծրագիր:«Գրաբարյան օրեր» ծրագրի նպատակն է` նոր սերնդի մոտ արթնացնել հետաքրքրություն գրաբարի նկատմամբ և խթանել դրա ուսուցումը: Քննարկման ընթացքում ամփոփվել են «Գրաբարյան օրեր» ծրագրի մեկամյա աշխատանքները, հնչել են մասնագետների ու կրթության պատասխանատուների կարծիքներն ու տեսակետները՝ գրաբարի կարևորությանն ուղղված ծրագրի շարունակության համար:

Ի դեպ,  նախորդ տարի մեկնարկած «Գրաբարյան օրեր» ծրագրով Երևանի մի շարք դպրոցներում իրականացվել են գրաբարի ընթերցումներ, բաց դասեր, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր: Ծրագրի շրջանակում կազմակերպված՝ գրաբարի առաջին օլիմպիադային մասնակցել էր շուրջ 90 պատանի՝ ՀՀ  դպրոցներից:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0