a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ

IMG_Haxord-Matvienko 2

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է  հայ-ռուսական բարեկամական սերտ կապերին ու ներկայիս երկու երկրների միջև առկա գործակցությանը:
Նորին Սրբությունը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա հայկական համայնքները մշտապես զգացել են երկրի իշխանությունների աջակցությունն ու հոգածու վերաբերմունքը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի իր գնահատանքը հայտնեց տիկին Վ. Մատվիենկոյին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հանդեպ դրսևորած ջերմ վերաբերմունքի համար:
Ի պատասխան տիկին Մատվիենկոն ասել է,որ հատուկ ակնածանք ունի հայ ժողովրդի և համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն ընգծել է, որ ՌԴ-ում հայ համայնքների և նրանց գործունեության համար ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները` բազմադարյա հայ-ռուսական բարեկամության ոգուն համահունչ: Նա հավելել է, որ երկու ժողովուրդներին միավորում է քրիստոնեական միևնույն արժեքների վրա խարսխված հոգևոր ընդհանրությունը, որը զորանում ու ամրապնդվում է նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջանքերով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0