a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Յարոսլավի նահանգապետին

12212005_180175792323563_1905089156_n

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ռուսաստանի Դաշնության Յարոսլավի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: Յաստրեբովը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Արմավիրի մարզի հետ իրականացվող համատեղ ծրագրերի մասին: Խոսելով մարզի հայ բնակչության մասին` Յարոսլավի նահանգապետը հայտնլ է, որ մարզում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների ազգային ինքնության, մշակույթի և լեզվի պահպանության ուղղությամբ արվում է ամենը, ինչի կարևոր վկայությունն է նաև Յարոսլավլում հայկական եկեղեցու կառուցումը: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել  պրն. Սերգեյ Յաստրեբովին մարզային իշխանությունների կողմից հայկական համայնքին ցուցաբերվող աջակցության համար: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերություններին` գոհունակություն հայտնելով երկու երկրների, ինչպես նաև Արմավիրի և Յարոսլավի մարզերի միջև առկա համագործակցության առիթով: Վեհափառ Հայրապետը հաստատել է , որ հետագա զորացման համար որպես ամուր հիմք են ծառայում դարերի ընթացքում երկու հավատակից ժողովուրդների միջև ձևավորված սերտ կապերը և բարի ավանդույթները: Իր խոսքում Նորին Սրբությունը ներկայացրել է նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա եղբայրական փոխհարաբերությունները, որոնք իրենց հերթին նպաստում են երկու ժողովուրդների բարեկամական կապերի սերտացմանը

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0