a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահին

3-3

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծել է, որ փոխայցելությունների շնորհիվ բարեկամ երկու ժողովրդների միջև կապերն ավելի են ընդլայնվում և խորանում: Նորին Սրբությունը մասնավորաբար նշել է  որ երկու երկրների արժեհամակարգում առկա են մեծ ընդհանրություններ` խարսխված քրիստոնեական արժեքների վրա, ինչը ևս պարարտ հող է ստեղծում համագործակցության համար:

Անդրադառնալով նոյեմբերին իր հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի այցին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է  Հայ Առաքելական և Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված հարաբերությունները, որոնք գործնական նախաձեռնություններով առավել կզորանան:

Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքն է  հայտնել նաև Չեխիայի իշխանություններին Չեխիայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար` գոհունակությամբ վկայակոչելով այն իրողությունը, որ չեխահայության հոգևոր կյանքի արդյունավետ կազմակերպման համար Կաթոլիկ Եկեղեցու կողմից հայ համայնքին Պրահայում եկեղեցի է տրամադրվել:
Իր հերթին պրն. Յան Համաչեկն անդրադարձել է  Հայաստան այցի արդյունքներին և հայ-չեխական գործակցությանը տարբեր ոլորտներում: Յ. Համաչեկը տեղեկություններ է փոխանցել   Չեխիայի ժողովրդի հոգևոր կյանքի, եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին:

Զրույցի ընթացքում խոսվել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այս առնչությամբ Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը նշել  է, որ հայ և չեխ ժողովուրդները անցյալում շատ ողբերգական էջեր են ունեցել և լավ գիտեն խաղաղության արժեքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և պրն. Յան Համաչեկը հաստատել են , որ ԼՂՀ հիմնահարցի կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս առիթով Նորին Սրբությունը ներկայացրել է  նաև այս ուղղությամբ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0