a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը

4-2-1

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը` ուղեկցությամբ գրող,  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջի տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանն անդրադառնարձ է եղել  հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված պատմական սերտ կապերին: Այդ առիթով Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ դրանք դարավոր խորք ունեն և մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ և եղբայրական սիրով: Գարեգին Բ Հայրապետը փաստել է, որ «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչության կողմից Զորի Բալայանի ստեղծագործությունների ութ հատորյակի լույս ընծայմամբ Ռուսաստանի ժողովուրդը նորովի հաղորդ ու մասնակից կդառնա հայ ժողովրդի մաքառումներին և նվիրական իղձերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, նաև շնորհիվ նման այցերի և գործակցության, անխաթար կերպով կշարունակվեն զորանալ և ամրանալ` նրանց առաջնորդելով դեպի նոր ձեռքբերումներ, դեպի դարեր ու հազարամյակներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է  բերել  Զորի Բալայանին` հայ ժողովրդին, Հայրենիքին և Եկեղեցուն բերած նրա նվիրյալ ծառայության համար:

Լուսանկարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0