a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմին

1-1

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմին՝ ուղեկցությամբ գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի: Այդ մասին տեղեկանում ենք  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջի տարածած տեղեկատվությունւց:

Հրատարակչության գլխավոր խմբագիրը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է  «Հայկական հանրագիտարան»-ի գործունեությունը և մասնավոր անդրադարձ կատարեց վերջերս լույս ընծայված «Գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի հրատարակությանն ու առաջիկա ծրագրերին:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել  «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակիցներին՝ իրենց աշխատանքն ու առաքելությունը նվիրումով և պատասխանատվությամբ իրականացնելու համար: Վեհափառ Հայրապետը կարևորել է  անցնող տասնամյակների ընթացքում հրատարակչության կողմից արձանագրված ձեռքբերումները:
Զրույցի ընթացքում խոսվել է  նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Հայկական հանրագիտարան» հրատարակչության միջև գործակցության մասին:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է  նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը հրատարակչական, կրթական, սոցիալական և տարբեր այլ ոլորտներում: Անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելությունը` Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին առաջին հերթին կերտում է հայ մարդուն` օժտված բարոյական բարձր արժեքներով և նկարագրով, տոգորված Հայրենիքի նկատմամբ սիրով և նվիրումով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0