a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի Պաշտպանության նախարարին

կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Սերբիայի Հանրապետության Պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը։ Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը, հույս է հայտնել, որ այն պտղաբեր կլինի և կնպաստի զինվորականների հմտությունների առավել զարգացմանը: Նորին Սրբությունը մաղթել է , որ երբեք հայ և սերբ զինվորները հարկադրված չլինեն իրենց ձեռքը զենք առնելու Հայրենիքի պաշտպանության համար, այլ լինեն իրենց ժողովուրդների խաղաղ, անվտանգ ու բարօր կյանքի երաշխավորը:

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի կայքէջից, Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ է կատարել նաև պատմության ընթացքում հայ և սերբ ժողովուրդներին բաժին ընկած դժվարություններին` նշելով, որ առաջնորդությամբ Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների դրանք հաղթահարվել են արիությամբ, ամուր հավատքով և հայրենիքի հանդեպ սիրով:
Բրատիսլավ Գաշիչն խոսելով երկու ժողովուրդների պատմական անցյալի և երկու երկրների ներկայիս գործակցության մասիննշել է, որ երկկողմ հարաբերություններն այժմ բարեկամական լինելուց ավելին են: Իր խոսքում նախարարն անդրադարձ է  կատարել Սերբիայի հայ համայնքի կյանքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Սերբիայի Պաշտպանության նախարարը խոսել են երկու երկրների բանակներում գործող հոգևոր սպասավորների ծառայության, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին:     տնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0