a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արամ Ա կաթողիկոսն օգոստոսը հռչակել է Սուրբ Աստվածածնի ամիս

Aram_A

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը օգոստոս ամիսը հռչակել է Սուրբ Աստվածածնի ամիս: Այս կապակցությամբ Լիբանանի Բիքֆայա քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում կկատարվեն մի շարք արարողություններ:

Ամսվա ուրբաթ օրերին (օգոստոս 5, 12, 19 և 26) երեկոյան ժամը 7։30-ին կմատուցվի պատարագ։

Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող շաբաթվա ընթացքում, ավանդույթի համաձայն, ամեն օր տեղի կունենան Սուրբ Գրոց սերտողությունները։
Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ օգոստոսի 13-ին երեկոյան կմատուցի պատարագ, ապա տեղի կունենա մատաղի ու խաղողի օրհնություն:
Օգոստոս ամսվա  ընթացքում Ս. Աստվածածին Վանքի դարպասը բաց կլինի առավոտից մինչ երեկո:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0