a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Միջին Արևելքի Եկեղեցիների ընդհանուր քարտուղարին

12241182_1007803175908071_6488839996121111291_n

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետն  ընդունել է  Միջին Արեւելքի Եկեղեցիների  ընդհանուր քարտուղար Դոկտոր Հայր Միշէլ Ժալըխին: Ընդհանուր քարտուղարը Վեհափառ Հայրապետին շնորհակալութուն է հայտնել նոյեմբերի 3-ից 4-ը Կահիրեում  Գործադիր Վարչության ժողովին մասնակցելու համար:

Վեհափառ Հայրապետի խոսքով՝ Միջին Արեւելքի դիմագրաված այս տագնապիվ դիմաց ՄԱԵԽ-ը կարեւոր դերակատարություն ունի: Արամ Ա-ն վստահեցրել է , որ  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը  պատրաստակամ է  զորավիգ կանգնել  Խորհրդի աշխատանքներին  ու ծրագրերին:

Ընդհանուր Քարտուղարը տեղեկացրել է , որ առաջիկա շաբաթվա մեջ  Զուիցերիո Կաթոլիկ եւ Բողոքական Եկեղեցիների  նախագահները բարձրաստիճան պատուիրակության  ընկերակցությամբ պետք է  այցելեն Լիբանան եւ հանդիպումներ պետք է  ունենան Լիբանանի զանազան համայնքների  եւ հոգեւոր առաջնորդների հետ: Դոկտոր Հայր Միշել Ժալըխին հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետից ցուցմունքներ ու օժանդակություն է  խնդրել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0