
27/07/2016
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն նախագահել է Մ.Ա.Ե.Խ.-Ի 11-րդ համաժողովի նախապատրաստական վերջին ժողովը

Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհուրդը պատրաստվում է գումարել 11-րդ համաժողովը, որը կկայանա Հորդանանում՝ սեպտեմբերի 5-ից 8-ը։ Այդ կապակցությամբ Բեյրությում կայացել է նախապատրաստական աշխատանքերի վերջին ժողովը ։ Նշենք, որ նախապատրաստական վերջին ժողովը ղեկավարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ով ներկաների հետ հստակեցրել է համաժողովի օրակարգային և մի շարք այլ կազմակերպճական հարցեր։
Ժողովին ներկա են եղել Խորհրդի անդամ եկեղեցիների ներկայացուցիչները, Ընդհանուր Քարտուղար Դոկտ. Հայր Միշէլ Ժալըխը եւ Խորհուրդի կարեւոր բաժանմունքների պատասխանատուները։
Նորին Սրբությունը ժողովի բացումըն կատարել է աղոթքով։ Վեհափառը նշել է, որ Խորհրդի այս համաժողովը անկյունադարձային է` նկատի ունենալով Միջին Արեւելքում տեղի ունեցող անցուդարձերը եւ հատկապես քրիստոնյաների դիմագրաված դժվարությունները այդ շրջանում։ Ընդհանուր Քարտուղարը հայտնել է, որ Խորհրդի անդամ բոլոր եկեղեցիներն իրենց բարձրակարգ մասնակցությունը պետք է ունենան համաժողովին։ Ժողովականներն այս երեւոյթը դրական են գնահատել։։
Ժողովից հետո մասնակիցները Վեհափառ Հայրապետի հետ ճաշել են։