a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սուրբ քաղաքում հայերի գործունեության մասին դասախոսություն «Նարեկացի» արվեստի միությունում

Aram_Hamparian

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դասախոս, նկարիչ Արամ Համբարյանի հետ: Այս մասին հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը քրիստոնեական եկեղեցու նվիրական աթոռներից մեկն է, իսկ Երուսաղեմն իր հայ համայնքով, հայկական թաղամասով եղել ու մնում է կարևոր հոգևոր և պատմական վայր Հայաստանի ու հայության համար:

Հանդիպման ընթացքում Արամ Համբարյանը կներկայացնի Երուսաղեմում հայոց պատրիարքության նշանակալի դերի և սուրբ քաղաքում հայերի գործունեության մասին:

Հանդիպման ընթացքում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դասախոսը կխոսի նաև հայկական մշակութային հարուստ ժառանգության մասին՝ անդրադառնալով Երուսաղեմ հասած ձեռագրակազմերի, ձեռագիր մատյանների և մշակութային մեծ արժեք ներկայացնող այլ նմուշների ճակատագրերի մասին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0