a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
05/11/2015

Արդեն 9-րդ տարին է՝ շարունակվում է Ստեփանակերտի Մայր տաճարի շինարարությունը

ekexeci

Hayernaysor.am -ը գրում է. Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին  մայր տաճարի շինարարությունը դեռեւս շարունակվում է: Դեռ 2006թ. հուլիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց  եկեղեցու հիմնարկեքը: Արդեն իններորդ տարին է ինչ շարունակվում է եկեղեցու շինարարությունը:

Նախագծի համաձայն` եկեղեցու բարձրությունը լինելու է 35 մետր:

Եկեղեցու ճարտարապետն է Գագիկ Երանոսյանը:

«Ապառաժ»-ի հետ ունեցած զրույցում Արցախի թեմի առաջնորդ  Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ մայր տաճարի շինարարությունն ընթացքի մեջ է, իսկ շինարարարության հապաղելը կապված է ֆինանսական խնդիրների հետ: Անհրաժեշտ գումարն ունենալու դեպքում՝ մեկ տարվա ընթացքում հնարավոր է ավարտին հասցնել շինարարությունն ամբողջությամբ: Նրա խոսքերով՝ շինարարության ավարտի  համար անհրաժեշտ է 500 հազար ամերիկյան դոլար:

Այս պահին կառուցվել են  եկեղեցու երկու հարկերը, որին պետք է հաջորդեն երրորդ հարկի, գմբեթի եւ զանգակատան  աշխատանքները:

Մանրամասները՝ Hayernaysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0