a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԼՂՀ նախագահը շնորհավորել է Գարեգին Բ-ին` ծննդյան 65-ամյակի կապակցությամբ

Garegin_B

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.

«Վեհափառ Տեր,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս բոլոր տարիների ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Այսօր էլ շարունակում եք Ձեր անգնահատելի նպաստը բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, միջեկեղեցական փոխգործակցության խորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հայրենանվեր գործին:
Վստահ եմ` ամենազոր Աստծո կամոք այսուհետ էլ կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության եւ համազգային նպատակների իրականացման:
Վեհափառ Տեր,
Մեկ անգամ եւս ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս եւ բարեմաղթանքներս` Ձեր հիշարժան հոբելյանի առթիվ: Արեւշատություն, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0