a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն այցելել է Մոսկվայի հոգևոր ակադեմիա

աԿԱԴԵՄԻ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ  Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը Մոսկվայում ներկա է գտնվել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հիմնադրման 330-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությանը:
Հանդիսության ընթացքում Հայր Գարեգինն ընթերցել է  Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական գիրը, որով Նորին Սրբությունն իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է հղել հոգևոր հաստատության տեսչական ու դասախոսական կազմին, ինչպես նաև ուսանողությանը հաստատության հիմնադրման օրվա ուրախալի առիթով:
Այցի ընթացքում Գարեգին վարդապետը հանդիպումներ է  ունեցել  հոգևոր ակադեմիայի ռեկտոր Գերաշնորհ Եվգենի արքեպիսկոպոս Վերեյսկու և կրթական ու կարգապահական գծերով պրոռեկտորների հետ, քննարկեցլ երկու կրթօջախերի համագործակցության առաջիկա ծրագրերը:
Գևորգյան ճեմարանի տեսչին ուղեկցել են  Մոսկվայի հոգևոր ակադեմիայում իր հոգևոր ուսումնառությունը շարունակող Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը և Ռուսաստանի ու  Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Խանանյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0