a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դիլիջանը նոր եկեղեցի կունենա

image2initems864

Դիլիջանում հոկտեմբերի 30-ին  տեղի ունեցավ քաղաքի նոր եկեղեցու հողօրհնության արարողությունը:  Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով:
Արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»(IDeA) հիմնադրամի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը,նրա գործընկերները՝ բարերարներ Գագիկ Ադիբեկյանը, Մաքսիմ Աթայանցը և Արմեն Կարապետյանը և այք: Հատկանշական է, որ վերջիններս հենց ծրագրի դոնորներն են, իսկ Մաքսիմ Աթայանցն էլ հենց եկեղեցու ճարտարապետն է:  Հողի օրհնության արարողությունը կատարվեց  Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի  ձեռամբ:

– Ընդամենը մի քանի տարի հետո դիլիջանյան այդ գողտրիկ անկյունում կհառնի դիլիջանցիների վաղուց  փափագած վեհաշուք եկեղեցին՝ իր շուրջը համախմբելով իր բարեպաշտ զավակներին,-իր ողջույնի խոսքում ասել է  Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Եկեղեցին կառուցվելու է Աղստեւ գետի աջ ափին, այն  տեղադրված է լինելու 4,5 մ բարձրությամբ պատվանդանի վրա, որի ներսում կգործեն  հասարակական օգտագործման տարածքներ:   Եկեղեցու ընդհանուր մակերեսը լինելու է 550 քմ:

Նախագծային-նախահաշվային աշխատանքները դեռ ընթացքում են,իսկ  շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է  2016թ․ ապրիլից:

Արարողությունը եզրափակվեց մանկական հոգևոր երգչախմբի և Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի պարի խմբի սաների գեղեցիկ կատարումներով:

 

Լուսանկարը՝ Dilijan.am-ի

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0