a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թբիլիսիում Սուրբ Գևորգն այսօր կվերաօծվի

սուրբ գևորգ

Այսօր Թբիլիսիում տեղի է ունենալու վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը,որը հանդիսապետեու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Վերաօծման արարողությանը մասնակցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ  ու բարերարներ,որոնց շնորհիվ 13-րդ դարում կառուցված  հին հայկական եկեղեցին վերանորոգվել է։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0