a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իտալիայի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու բակում խաչքար է օծվել

Սուրբ Ֆրանցիսկոս

Իտալիայի Ասիզի քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում մատուցվել է  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի էկումենիկ պատարագ՝ եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ:

Շեշտադրելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհուրդը՝  հայր Գոլյիելմո Սպիրիտոն իր համերաշխությունն է  հայտնել Հայ առաքելական եկեղեցու կողմից ցեղասպանության զոհերի սրբադասմանը և մեջբերումներ արել Դանիել Վարուժանի ստեղծագործություններից,որին առանձնակի դաժանությամբ աքսորի ճանապարհին ճանապարհին հոշոտել են թուրք մարդասպանները։

Պատարագից հետո օծվել է  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարը, որը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ:

Դեսպան Սարգիս Ղազարյանը երախտիքի խոսք է ուղղել  Ֆրանցիսկյան միաբանությանը՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար՝ նկատելով, որ Իտալիայում Հայաստանի դեսպանության, Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու և Իտալիայի հայերի միության համագործակցությամբ այս տարի եկեղեցու տարածքում բացվել և շարունակում է գործել Կարեն Կոքչյանի հայկական եկեղեցիների ու վանական համալիրների, մշակութային կոթողների և բնապատկերների «Հայերը և Հայաստանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արդեն 2 մլն այցելու է ունեցել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0