a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լիբանանում Ֆրանսիայի դեսպանն հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

Aram_A

Բեյրութի Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի Վեհարանի դահլիճում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունել է Լիբանանում  Ֆրանսայի Դեսպան Էմանուել Պոեին։ Ինչպես տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա է եղել նաև  դեսպանատան քաղաքական հարցերիպատասխանատուն։

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են  Լիբանանի նախագահի ընտության, ապահովության, Սիրիայի կեցության ւ Միջին Արեևելքի քրիստոնյաների ներկայության հարցերը։ Վեհափառ Հայրապետը մեկ անգամ ևս դատապարտել է Ֆրանսայի Նիս քաղաքում  պատահած ահաբեկչական արարքը, որտեղ զոհվել են ավելի քան ութսուն անմեղ քաղաքացիներ։

Հանդիպմանը անդրադարձ է  եղել Հայոց Ցեղասպանության նկատմամբ Ֆրանսայի որդեգրած կեցվածքին եւ ընդհանրապես հայ ու ֆրանսացի ժողովուրդների հարաբերության հետ կապուած մի շարք հարցեր։

Դեսպան Պոեն առաջարկել է, որպեսզի նման հանդիպումները լինեն հաճախակի։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0