a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գարեգին Բ-ն այցելել է Կալկաթայի հայկական ճեմարան

holly_see_India

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Ճեմարանում այժմ ուսանում են 55 սաներ Հայաստանից, Իրաքից և Իրանից:

Ճեմարանի տեսչությունն ու սաներն Ամենայն Հայոց Հայրապետի այցին մեծ խանդավառությամբ և հուզմունքով էին սպասում: Այս բերկրալի առիթով տեղի է ունեցել հանդիսություն և ընդունելություն:

Հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով, ապա հնչել են Հնդկաստանի, Հայաստանի և ճեմարանի օրհներգերը:

Բարիգալստյան խոսքով հանդես է եկել հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը` ճեմարանի նկատմամբ դրսևորվող մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար տեսչության, դասախոսական կազմի և աշակերտության անունից խորին երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին: Հայր Մովսեսը տեղեկություններ է փոխանցել նաև 1821 թ. հիմնադրված և Սփյուռքում ցայսօր գործող ամենահին կրթօջախի գործունեության և աշակերտների ունեցած հաջողությունների մասին:

Ցերեկույթի ընթացքում ճեմարանի սաները հանդես են եկել ազգային երգ ու պարով և գեղեցիկ բեմականացմամբ:

Հանդիսության ավարտին իր օրհնության խոսքը ներկաներին ուղղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը մասնավոր իր գնահատանքն է հայտնել հնդկահայոց հոգևոր հովիվ և ճեմարանի կառավարիչ Հայր Մովսեսին, Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամներին, ճեմարանի տեսչական կազմին, ուսուցիչներին և սաներին՝ գոհունակությամբ ընդգծելով հայրապետական նախորդ այցելությունից հետո ճեմարանի կյանքում արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները:

Նորին Սրբությունը մեծապես կարևորել է պատմական կրթական հաստատության առաքելությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հորդորելով նույն նախանձախնդրությամբ և ջանադրությամբ շարունակել կերտել փառքը Հայոց Մարդասիրական ճեմարանի և ազգին պարգևել հայրենասեր ու եկեղեցանվեր հայորդիներ:

 Գարեգին Բ Հայրապետը հանդիպումներ ու առանձնազրույցներ է ունեցել Ճեմարանի տեսչության և ուսուցչական կազմի հետ: Նորին Սրբության մասնավոր թելադրությունն էր` ամեն ջանք գործադրել ճեմարանի կրթական մակարդակն ամենաբարձր աստիճանին հասցնելու համար:

Նույն օրը Նորին Սրբությունը մտերմիկ ու երկար հանդիպում է ունեցել աշակերտների հետ` զրուցելով նրանց առօրյայից, կրթական գործընթացից և հուզող խնդիրներից: Վեհափառը պատանիներին հորդորել է առավել ջանասիրությամբ գիտելիքներ ամբարել և հավատարիմ մնալ իրենց հայրենի ավանդներին՝ ազգի արժանավոր զավակներ դառնալու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ճեմարանի կառավարիչ Հայր Սուրբի և կառավարչի օգնական Բարեշնորհ Վարազդատ սարկավագ Քոչարյանի, շրջել է ու մանրամասն ծանոթացել ճեմարանի և սաների կեցության պայմաններին` անհրաժեշտ ցուցումներ տալով դրանք առավել բարվոք դարձնելու համար:

Այցի օրերին Նորին Սրբությանը ուղեկցում էին Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության ավագ անդամներ տիար Սունիլ Սոբթին և տիկին Սյուզան Ռուբենը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0