a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հաղթանակի աղոթք»` մայիսի 9-ին

aghotq

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի «Հաղթանակի աղոթք»: Արարողությանը մասնակցելու են զինվորականներ, ռազմական բուհերում սովորող կուրսանտներ, երիտասարդներ: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։

Թեմի երիտասարդները երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն տարի Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախաձեռնում են այս ընդհանրական աղոթքը: Առաջին անգամ Հաղթանակի աղոթքը վերառաքվել է Շուշիի ազատագրման օրվա առթիվ՝ Արցախի թեմի Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցում:

Հավելենք միայն, որ «Հաղթանակի աղոթք»-ը կկայանա մայիսի 9-ին և կմեկնարկի ժ 17։00-ին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0