a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական եկեղեցիները «The Daily Telegraph»-ի կողմից ընդգրկվել են աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների շարքում

isfahan_3254927k

Հայկական եկեղեցիները  The Daily Telegraph- կողմից ընդգրկվել են աշխարհի ամենագեղեցիկ 23 եկեղեցիների շարքում , որոնց մեջ են աշխարհահռչակ Լալիպելայի տաճարը՝ Եթովպիայում, Լաս Լահաս տաճարը՝ Կոլումբիայում և այլն:

Ամենագեղեցիկ եկեղեցիների թվին է  պատկանում Իրանի Բեթղեհեմի հայկական եկեղեցին, որը կառուցվել է 17-րդ դարում եւ  գտնվում է Սպահանում։ Այն  ունի հրաշագեղ 72 որմնանկարներ,  ակնառու է հատկապես գմբեթն իր գեղեցկությամբ ու ճարտարապետական յուրայատուկ լուծումներով։ Նշվում է, որ այս եկեղեցին պահում են մոտավորապես 7000 հայեր, որոնք ստիպված են հարմարվելու իսլամական տարազի օրենքին, սակայն դրա հետ զուգահեռ  պահում են իրենց ինքնությունը, մշակույթը, լեզուն եւ 16 եկեղեցիները։

Ցանկում ներառված է  նաև Իրանի Ս. Ստեփանոս հայոց եկեղեցին։ Մեկուսի եկեղեցին  գտնվում է կանաչ ու ծաղկուն հովիտի  մեջ, Իրանի հյուսիս-արևմուտքում։ «Այս եկեղեցին իր գոյությամբ հերքում է այն պնդումը, թե Իրանն անապատների և մզկիթների երկիր է։ Այն ևս ունի գեղեցիկ որմնանկարներ և կամարներ։ Ըստ մի քանի հավատացիալների՝ Ս. Ստեփանոս եկեղեցու մեջ պահվում են Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները», գրում է թերթը։

Ցանկում առաջին հորիզոնականն է զբաղեցնում Կոլումբիայի Լաս Լհաս տաճարը, որը կառուցվեց հենց այն տեղում, որտեղ 1754 թվականին երևացել էր Սուրբ Մարիամի լուսավոր պատկերը: Այդ հրաշագեղ եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են 1916 թվականին և ավարտվել 1946-ին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0