a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական եկեղեցիների ու վանքերի առանձնացող գրավչությունը

վանքեր

Հայաստանն առաջինն էր, որը  301 թվականին ընդունեց Քրիստոնեությունը որպես  պետական կրոն։ Մեր տարածքում  տարածքում բազմաթիվ են հնագույն եկեղեցիներն ու քրիստոնեական տաճարները: Ամեն տարի հայաստան են այցելով բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ ծանոթանալու հայկական եկեղեցիներին,վանքերին,տաճարներին և այն ամենին,ինը կապում է քրիստոնեւությանն ու հավատին։
ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված են Հայաստանի տարածքում գտնվող  պատմամշակութային օբյեկտներ։ Դրանք են՝

•    Հաղպատ վանքային համալի
•    Գեղարդի վանքը և Ազատ լեռան հովիտ
•    Էջմիածնի Մայր Տաճար
•    Սանահինի վանք
•    Զվարթնոցի համալիր
•    Նորավանք

Հայ ժողովրդի քրիստոնեական մշակույթում առանձնահատուկ տեղ են գրավում խաչքարերը` փորագրված խաչով քարե սալերը: Նախապատմական ժամանակաշրջանում տարբեր նշանակության  տարածքներում վեր էին խոյանում  վիշապները, որոնք համարվում են խաչքարերի նախորդները: ժողովուրդն իր առասպելներում և լեգենդներում դրանք ներկայացնում էր կախարդված հերոսների կերպարներով: Հայաստանի տարածքում կան հազարավոր խաչքարեր, որոնք առանձնանում են հետաքրքիր նախշազարդով։ Ի դեպ, 2010թ. նոյեմբերին «Խաչքարերի խորհրդանիշը և վարպետությունը, Հայկական խաչքարեր» խորագրով բանաձևի համաձայն խաչքարերի ստեղծման արվեստը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ոչ նյութական համաշխարհային մշակութային ժառանգության թեկնածուների ցուցակում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0