a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հյուսիսային Իրաքում հայկական եկեղեցի է բացվել

ekexeci

Հյուսիսային Իրաքի Քերքուք քաղաքում օգոստոսի 19-ին բացվել է հայկական եկեղեցի: Այդ մասին հաղորդում է “Ասպարեզը”՝ վկայակոչելով թուրքական “Պեյազկազեթա” պարբերականին: Բացման արարողությանը ներկա է եղել Քերքուք նահանգի կառավարիչ, նահանգապետ Նեջմետտին Քերիմը, ով իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին այս նահանգի քրիստոնյաների   շուրջ 75 տոկոսն արտագաղթել է և որ նրանք անում են ամեն բան զսպելու արտագաղթը:

Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Ապիսին արք. Մարկոսյանը: Վերջինս էլ նշել է, որ այս վերջին շրջանում քրիստոնյաները, մասնավորապես հայերն Իրաքի շրջանում բավական մեծ դժվարություններ են դիմագրավել: Իսկ պատճառն ըստ արքեպիսկոպոսի, ծայրահեղական կազմակերպություններն են: Հոգևորականի խոսքով, այսօր Քերքուք նահանգում ապրում է շուրջ 50 հայ ընտանիք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0