a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մայր Աթոռ Ս Էջմիածինը հյուրընկալեց «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների առաջատարներին

mayr_ator_1

Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված 2016 թ. «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» և «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթների հաղթողները և ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունք արձանագրած դպրոցականները: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից մրցույթների հաղթողներին ողջունեց և շնորհավորեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նաթան Սրբազանը բարձր գնահատեց պատանիների` գիտելիքներ ամբարելու և սովորածը կիրառության մեջ դնելու ցանկությունը: «Մեր երկրի առաջընթացի ամենակարևոր գրավականը դարեր ի վեր եղել և մնում է գիտելիքը: Ե՛վ ճշգրիտ գիտությունները, և՛ մայրենի լեզուն գիտելիքի հիման վրա տնտեսությամբ զարգացող մեր երկրում հավասարապես կարևոր են: Արդեն ավանդաբար անցկացվող «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների միջոցով խթանվում է երեխաների հետաքրքրությունը մաթեմատիկայի, տրամաբանության և հայերենի նկատմամբ», – նշեց Նաթան արքեպիսկոպոսը:

Մայր Աթոռում հյուրընկալված աշակերտներին նա հորդորեց շարունակել զինվել գիտելիքներով, որոնցով մեծապես կարող են նպաստել մեր ազգի և պետության ամրապնդմանն ու զորացմանը:
Հանդիպման վերջում Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին գալիք սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, մաղթեց, որ Գիտելիքի օրը` կրթական նոր տարին, յուրաքանչյուրի համար լինի տոն և մեծ հաջողությունների, հաղթանակների բերկրանքի նոր սկիզբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0