a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը մասնակցել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր պատրիարքի գահակալությանը

IMG_2658

Կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին,  Զմմառի Ս. Տիրամոր վանքում, տեղի է  ունեցել  Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի գահակալության արարողությունը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում էին Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:  Այդ մասին տեղեկանում ենք Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կայքի տարածած տեղեկատվությունից:
Ս. Պատարագի վերջում Նաթան Սրբազանը նորընտիր Պատրիարքին փոխանցել է  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Նորին Սրբության շնորհավորական խոսքն ընտրության առիթով:

«Առ Աստված աղոթքով և գոհունակությամբ համայն հայության սրբազնասուրբ կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ուրախությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ` Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: Ձեր բարի և նվիրական ծառայությամբ Դուք մշտապես եղել եք Տիրոջ խոսքի սպասավորն ու անխոնջ հովիվը` թե՛ իբրև ուսուցիչ, թե՛ իբրև հովիվ և թե՛ իբրև բարեխնամ առաջնորդ Ֆրանսիայի կաթողիկե հայոց համայնքի: Միածնաէջ Սուրբ Խորանի առաջ Մեր մաղթանքն է, որը Տերը պահի ու պահպանի Ձեզ և Ձեր հավատացելոց հոտը: Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում նաև Հայ կաթողիկե համայնքի ողջ հոգևորականաց դասին ու հավատացելոց, ովքեր Սուրբ Հոգու շնորհով Ձեզ վստահեցին Կաթողիկե հայոց առաջնորդությունը»,- ասվել է Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0