a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Վուսթըր քաղաքից ժամանած ուխտավորների

Holy_See_Echmiadzin

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթըր քաղաքից ժամանած ուխտավորների` ուղեկցությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան, Հոգեշնորհ Տ. Սահակ ծայրագույն վարդապետ Եմիշյանի:

Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտավորներին` Հայր Սահակն անդրադարձել է նաև Վուսթըր քաղաքի պատմությանը` ընդգծելով, որ հայկական համայնքն այնտեղ ունի հնագույն պատմություն:

Այնուհետև իր հայրապետական խոսքը ներկաներին է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ողջունելով հայորդիների` հայրենիք ուխտավորաբար այցելելու հանձնառությունը: Վեհափառ Հայրապետը չափազանց կարևորել է նրանց կապը հայրենիքի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ` հորդորելով Հայրենիքի տեր ու զավակ համարել իրենց: Նորին Սրբությունը նշել է, որ նման այցերը նաև մեծ նշանակություն ունեն հայրենաբնակ հայորդիների համար, ովքեր առանձնահատուկ ուրախություն են ապրում` տեսնելով, թե ինչպես են Սփյուռքում իրենց եղբայրներն ապրում հայաշունչ կյանքով:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայրենիքի շինության գործում Սփյուռքի լուրջ ներդրման համար: Այս առիթով կարթղիկոսը իր գնահատանքը հայտնեց ուխտավորներին հայոց կյանքում նրանց բերած օգտաշատ ծառայությունների համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0