a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ նախագահը ներկա գտնվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

president

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի հունիսի 8-ի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ, մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Տերունական աղոթքից հետո նիստը բացվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով։ Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ժողովին, անդրադարձավ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առաքելությանը և գումարված 6-րդ ժողովի արդյունքներին՝ նշելով, որ ժողովը մեծապես նպաստում է Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց նաև այն մշտական զորակցությունը, որ հայրենի իշխանությունների կողմից դրսևորվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ։
«Հայ Եկեղեցին մշտապես մեր պետության կողքին է, պատրաստ իր կարողություններով, աշխարհասփյուռ թեմերով ու կառույցներով աջակցություն բերելու Ձեզ և հայրենի իշխանություններին՝ մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների ու դժվարությունների հաղթահարման և մեր ժողովրդի նվիրական իղձերի իրականացման գործում», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաջողություններ մաղթելով ՀՀ նախագահին պատասխանատու նրա բարձր առաքելության մեջ։
Այնուհետև ժողովականներին ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ կարևորելով Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Տիար Սերժ Սարգսյանը արդյունավետ աշխատանք մաղթեց ժողովի աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը պատասխանեց ժողովի մասնակիցներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը, հայրենիքի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0