a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների

mayr_ator

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Կոմիտաս քահանա Զոհրաբյանի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղոդմամբ՝ «Ուխտավորներին ներկայացնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Տ. Կոմիտասը խոսեց Հայրենիքից ստացած նրանց տպավորությունների մասին և հայցեց Նորին Սրբության օրհնությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ուխտավորների այցը Հայրենիք և համայն հայության հոգևոր կենտրոն, իր մասնավոր գնահատանքը փոխանցեց Տ. Կոմիտասին, ում նախաձեռնությամբ հայորդիներն ուխտավորաբար ժամանել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեփրկչական առաքելությանը` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հավելեց, որ  Հայ Եկեղեցին դարեր  շարունակ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում ստանձնել է նաև հայապահպանության պատասխանատու գործը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդգծելով այսօրինակ ուխտագնացությունների կազմակերպման անհրաժեշտությունը, նաև ասաց, որ դրանք լավագույն ճանապարհներից են հայ ժողովրդի ինքնության գիտակցությունը զորացնելու և ամրացնելու առումով: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը փաստեց, որ Հայրենիք կատարվող ուխտագնացությունները հնարավորություն են ընձեռում, որպեսզի հայորդիները հասակ առնեն որպես Հայրենիքի ու նախնյաց արժանավոր զավակներ և հետնորդներ իրենց հայրերի ստեղծած հարուստ ժառանգությանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ կրթության ոլորտում Հայ Եկեղեցու իրականացրած առաքելությանը, Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին:

Վերջում իր հայրապետական օրհնությունը բերելով ուխտավորներին` Նորին Սրբությունն աղոթեց, որ Երկնավոր Տիրոջ քաղցր հայացքի ներքո նրանք շարունակեն ապրել` նույն նախանձախնդրությամբ փարված մնալով  Հայ Եկեղեցուն ու ազգային կյանքին»։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0