a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ամեն շաբաթ խորհրդակցություններ կանցկացնի

Holy_See_of_Cilicia

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանությունն ամեն շաբաթ հանդիպումներ կկազմակերպի , որոնց ընթացքում կքննարկվեն եկեղեցական, ինչպես նաև հայրենիքին ու Սփյուռքին հուզող զանազան հարցեր։ Այս մասին հայտնում է Կաթողիկոսության լրատվական ծառայությունը:

Հանդիպումները կնախագահի Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում Նորին սրբության կարգադրությամբ միաբան հայրերը մեկ կամ երկու նյութի շուրջ զեկույցներ կպատրաստեն։ Տրված զեկույցները առիթ կհանդիսանան, որ միաբաններն ավելի խոր քննարկումներ կատարեն ներկայացված նյութերի շուրջ։ Ապա, Վեհափառ Հայրապետը իր տեսակետները կհայտնի, ուղղություններ կտա և հարկ եղած դեպքում կարգադրություններ կտա։

Դաստիարակչական բնույթ ունեցող այս հանդիպումները միտված են լուսաբանել միաբան հայրերի գործունեությունը և միասնական կեցվածք մշակել եկեղեցու ու ազգի հետ առնչություն ունեցող տարբեր հարցերի շուրջ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0