a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
11/08/2015

Մկրտությունը շոու չէ. Հայր Զաքարյան մեկնաբանում է, թե ինչու իսլամացված հայերը չեն մկտրվել Հայաստանում

Ter-Zaqaria

Մկրտությունը շոու չէ, մկրտվողը պետք է պատրաստված գա, հատկապես, եթե նա ընդունել է իսլամ: Tert.am-ի  հետ զրույցում ասաց Հայր Զաքարիա Բաղումյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Հայ առաքելական եկեղեցին մերժել է մկրտել Թուրքիայի Դերսիմ համայնքից Հայաստան եկած ծպտյալ, իսլամացած հայերին:
«Մկրտվողը ուզում է դառնալ քրիստոնյա, նա պե՞տք է ունենա տարրական գիտելիքներ, պատրաստվածություն, Քրիստոնեությունից, որ  օրինակ`  Քրիստոս փրկիչ է »,-ասաց Հայր Զաքարիան:

Ի պատասխան հարցի, թե երեխա՞ն, որին մկրտում են, ընդունո՞uմ է, որ Քրիստոս Փրկիչ է, վերջինս ասաց. «Երեխայի խնդիրը չէ այստեղ, խնդիրը իսլամ ընդունած չափահաս մարդկանց մասին է: Եթե երեխան է մկրտվում, երեխան մկրտվում է իր կնքահոր հավատքի և իր ծնողների հավատքի շնորհիվ»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը  տեղեկացրել էր, որ «Հայաստանյայց առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացած երեք հայերի՝ երկու հայուհու և Տիգրանակերտից ժամանած մեկ հայորդու:

 

Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը կրկնեց, որ  քանի հոգևոր  առումով ծպտյալ հայերը Կոստանդնուպոլսի հոգևոր իշխանության ներքո են, ապա վերջիններս պետք է հավաստիացնեն, որ տվյալ անձիք իսկապես ծագումով հայ են և պատրաստ են Սուրբ Մկրտության և այդ դեպքում որևէ խնդիր չի կարող լինել:

Ավելին՝  Tert.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0