a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մոնակոյի Սուրբ Նիկոլա դե Ֆոնտվիյե եկեղեցում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

մոնակո

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Մոնակոյի Սուրբ Նիկոլա դե Ֆոնտվիյե եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ պատարագ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցմամբ:

hayernaysor.am-ի հաղորդմամբ` պատարագին ներկա են եղել Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մոնակոյի արքեպիսկոպոս Բերնարդ Բարսին, Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի պետքարտուղար Ժակ Բուասոն, Մարսելում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Սամվել Լալայանը, Ալպ Մարիտիմի, Վարի և Մոնակոյի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը, Մոնակոյի հայերի միության նախագահ Սերժ Ֆերմանյանը, միության հիմնադիր տնօրեն Արեւ Մարտիրոսյանը և հայ համայքի ներկայացուցչներ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0