a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շվեդիայում օծվել է Սկանդինավիայի առաջին հայկական եկեղեցին

շվեդիա նորը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու  օծման արարողությանը: Սուրբ Մարիամ Աստվածածինը առաջին հայկական եկեղեցին է ոչ միայն ավելի քան 12 հազար հայություն ունեցող Շվեդիայում, այլև ամբողջ Սկանդինավիայում:

 

Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Շվեդիայի խորհրդարանի անդամներ, քաղաքապետեր, հոգևոր հայրեր, հավատարմագրված դիվանագետներ, Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, այլ պաշտոնյաներ, երկրի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

 

«Այս եկեղեցու գոյության համար մենք նախ և առաջ պարտական ենք Շվեդիայի հայ համայնքին: Համայնքը գնալով ակտիվանում է, և նրան նոր երանգ, նոր շունչ են հաղորդում Սիրիայից եկած մեր հայրենակիցները, որոնք ստիպողաբար թողել են իրենց երկրորդ հայրենիքը և հաստատվել Շվեդիայում: Վստահ եմ, որ այս եկեղեցու շուրջ համախմբումը կօգնի մեր  հայրենակիցներին՝ պահպանելու իրենց լեզուն, մշակույթը, ինքնությունը, ավելի կառչած մնալու իրենց պատմությանն ու արմատներին: Եվ, իհարկե, եկեղեցին կդառնա այն կենտրոնը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կստանա նոր լիցքեր և ավելի կհզորացնի հայ հավատքն ու քրիստոնեությունը այս տարածաշրջանի մեր հայրենակիցների մոտ» – ասել է Հրանուշ Հակոբյանը՝ արարողությանը մասնակից լրատվամիջոցներին:

 

Օծման հանդիսավոր արարողությունից հետո եկեղեցու սրահում տեղի է ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը հայ համայնքի հետ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0