a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Օծվել են Շվեդիայի հայկական եկեղեցու մկրտության ավազանն ու խաչքարը

Sweden_Armenian_church

Շվեդիայի Սյոդերթելիե քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ և ձեռամբ օծվել են եկեղեցու մկրտության ավազանը և բակում տեղադրված խաչքարը:

Ինչպես հայտնում է armchurch.info-ն, սրբազան հորը՝ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի գլխավորությամբ համայնքի անդամներից կազմված թափորը դիմավորել են աղուհացով:

Արարողությանը կազմակերպչական իրենց մասնակցությունն էին բերել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Սկանդինավիայի փոխանորդ հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ինչպես նաև հոգևոր հովիվներ Տ. Նորայր քահանա Գյանջումյանը և Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Օհան սարկավագ Պետրոսյանը, քաղաքի հայ եկեղեցական խորհրդի անդամները, բարերարները և հավատացեալները:

Արարողութեանը ներկա էին քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Շվեդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, քաղաքապետ Բուել Գոդները, հյուպատոս Դավիթ Մանուկյանը, Շվեդիայի քրիստոնեական փոքրամասնությունների պետական խորհրդի քարտուղար Մաքս Ստոքմանը, բարերարներ Հրաչ Մարությանը, Մելքոն Մելքոնեանը, Սիլվա Հարությունյանը, Ջուել Հովհաննիսյանը և այլք:

Գերաշնորհ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսեյանը քարոզի մեջ նշել է, որ քաղաքի հայ եկեղեցական համայնքը ևս մեկ ձեռքբերում  ունեցավ հոգևոր կյանքում ՝ խաչքարի և ավազանի օծման կապակցությամբ և հորդորել է ամուր մնալ ազգային և հոգևոր ավանդության մեջ: Մկրտության ավազանը օծելուց հետո օծել է ըստ կարգի նաև մկրտութեան սրբապատկերը:

Մկրտության ավազանը եկեղեցուն էր նվիրաբերել շվեդահայ բարերար Հրաչ Մարությանը,  խաչքարի հեղինակն է Գարեգին Մխիթարյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0