a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դամասկոսում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն

Դամասկոս

Դամասկոսի հայ գաղութում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Միջոցառումը տեղի է ունեցել Դամասկոսի հայ երեք համայնքապետերի աջակցությամբ: Այս մասին հայտնում է Ազգային առաջնորդարանի դիվանը:

Դամասկոսի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանի հանդիսապետությամբ և հոգևորականների մասնակցությամբ, ժամերգութուն է կատարվել  Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում գտնվող Նահատակաց հուշակոթողի առջև: Արարողությանը ներկա էին նաև Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը և Դամասկոսի տարբեր միությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթ է ունեցել սկաուտական փողային նվագախումբը, որը կատարել է  հայրենասիրական և ազգային մեղեդիներ:

Այնուհետև Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հավաք և զրույց, ինչպես նաև շարականների կատարում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0