a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ուկրաինայի ուխտավորները ՝ Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում

էջմիածին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն է հայտնել, որ Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու բարեպաշտ զավակներն ուխտավորաբար այցելել են Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ըստ tert.am-ի ,զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է  Հայ Եկեղեցու կյանքում վանականության ունեցած մեծ դերակատարությանը, ներկայիս հոգևոր կյանքին և Հայ Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը:
Վեհափառն աղոթք է հնչեցրել  առ Աստված, որպեսզի Տիրոջ ողորմությամբ Ուկրաինայի ժողովուրդը հավատքով և աղոթական ոգով կարողանա դիմագրավել իր առջև ծառացած բոլոր դժվարությունները, և խաղաղության, սիրո ու եղբայրության ոգին մշտապես առաջնորդող լինի վերջինիս կյանքում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0