a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Չիչխանավանքը դարեր անց դարձյալ բացել է իր դռները

Cichxanavanq (6)

Այսօր՝ Օգոստոսի 22-ին, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում կայացավ   Չիչխանավանքի  օծման արարողությունը: 7-րդ դարի Եկեղեցին վերակառուցվել է մի քանի տարի կատարված պեղումների արդյունքում գտնված  ավերակների հիմքի վրա: Կառուցման աշխատանքները տեղի են ունեցել շուրջ 1 տարի:

Եկեղեցին օծել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:  Հանդիսավոր արարողությանը ներկա էին Շիրակամուտ գյուղի և հարևան գյուղերի բնակիչները, Սպիտակի Ոստակիանության պետի տեղակալը, գյուղապետ Սամվել Մազմանյանը և այլք՝ շուրջ 1000 մարդ:

Չիչխանավանքը 7-րդ դարում կառուցված է եղել սրբատաշ տուֆից, հետագայում վերակառուցումների ժամանակ օգտագործվել է սև չմշակված տուֆ,որը չի համապատասխանել նախնական տարբերակի ճարտարապետության և ոչ մի կետի: Եկեղեցին ունեցել է մեկ խորան և մեկ մուտք: Եկեղեցու տարացքում կատարված պեղումնեը իրականացվել են դեռ տարիներ առաջ  “Երկիր և մշակույթ” համազգային բարեգործական  կազմակերպության պատվերով և հովանավորությամբ: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև նախաքրիստոնեական մշակույթի շերտ. որի վառ ապացույցն էլ  կրակարան-զոհարանն է և արամեական արձանագրությունը:

Ֆոտոշարքն ու նյութը՝ Նարեկ Մարգարյանի (Culture.AM)
  • Cichxanavanq (6)
  • Cichxanavanq (5)
  • Cichxanavanq (4)
  • Cichxanavanq (3)
  • Cichxanavanq (2)
  • Cichxanavanq (1)
  • Cichxanavanq
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0