a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սասունում հայկական եկեղեցու ու գերեզմանոցի հրդեհման առիթով դիմում է ներկայացվել դատախազություն

yak

Անհայտ անձանց կողմից հրկիզվել է հայկական Սբ. Պետրոս Առաքյալի վանքն ու հարակից հայկական գերեզմանոցը, որը գտնվում է Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միությունը հրդեհի առիթով Սասունի տարածքային դատախազություն հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել:
Միության նախագահ Ազիզ Դաղջըն հաղորդել է, որ հրդեհի հետևանքով այրվել են հայ հոգևորականների ոսկորները, որոնք գերեզմանափոսերից դուրս էին թափել գանձ որոնողները, ինչպես նաև հայտնել, որ թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումները չեն եկել դեպքի վայր:

Դաջընի խոսքով, նույն օրը տեղեկացրել են Բաթմանի ժանդարմերիայի հրամանատարությանը, իսկ վերջիններս ասել են, որ հրշեջներ կուղարկեն, սակայն, ինչպես նշել է միության նախագահն, հրշեջ մեքենան չի կարող բարձրանալ Մեշելի գյուղ, քանի որ եկեղեցի տանող ճանապարհը դեռ բաց չէ, և պետք է շնորհակալություն հայտնել հրդեհը մարելուն օգնած Մեշելի գյուղի բնակիչներին։

Հավելենք, որ Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող 1500-ամյա հայկական Սբ. Պետրոս վանական համալիրը, որ հարակից գյուղացիների կողմից որպես ախոռ էր օգտագործվում, պետական գրանցում էր ստացել ի տարբերություն Արևմտյան Հայաստանի մի շարք տարածաշրջաններում գտնվող եկեղեցիների, ինչպես նաև Սբ. Պետրոս վանական համալիրի, որոնց գրանցման ու վերականգնման համար պայքարում է  Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միությունը` նախագահ Ազիզ Դաղջըի գլխավորությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0