a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սուրբ կույսերի» 250-ամյա մենաստանը` գանձախույզների հերթական թիրախ

250_yilik_manastir_turizme_kazandirilmayi_bek_7583151_x_o
Վան քաղաքի, որը գտնվում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում, 250-ամյա հայկական վանական համալիր՝  Սուրբ Կույսերի (Saint Marinos) մենաստանը, կիսավեր վիճակում է և դարձել է գանձախույզների հերթական թիրախը:
Ermenihaber-ի տեղեկացմամբ ընդհանուր պարիսպով շրջապատված համալիրը ներառում է եկեղեցու շենքը և որպես օժանդակ կառույցներ ծառայող ևս 12 սենյակ: Եկեղեցու գմբեթը ունի շատ յուրօրինակ կառուցվածք։
Այն հունական ոճով է կառուցված՝ ուղղանկյունաձև է, ներսից՝ հողաշեն: Ինչպես վկայում է վանական համալիրի տարածքում հնէաբանական ուսումնասիրություններ կատարող թուրք պրոֆեսոր Մեհմեթ Թոփը, այսպիսի գմբեթները Վանում շատ հազվադեպ են: Դրանց կառուցվածքը թույլ է տալիս ենթադրել, որ եկեղեցին շուրջ 200-250 տարի առաջ է կառուցվել:

Հայտնի է, որ 19-րդ դարում համալիրում ապրել է շուրջ 300 հոգևորական: Այսօր եկեղեցու գմբեթը փլուզված է, պատերը՝ ճաքճքած, եկեղեցին և համալիրի ողջ տարածքը մեծապես տուժել են գանձեր որոնողների անխնա գործունեության հետևանքով:

Ըստ աղբյուրի՝ Վանի Գյուրփնար շրջանում ևս մեկ հայկական վանական համալիր կա՝ Սուրբ Մարիամը, որն իր չափերով ավելի մեծ է: Երկու համալիրների դեպքում էլ դեպի կառույց տանող ճանապարհ չկա, այնտեղ հասնելու համար պետք է շուրջ մեկ ժամ ոտքով քայլել:

Պրոֆեսորի խորին համոզմամբ անհրաժեշտ է անհապաղ ավտոճանապարհ կառուցել և վանական համալիրը հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0