a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սփյուռքահայերն Աստվածաշունչ կսերտեն

12202307_178889002452242_245696398_n

Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ կմեկնարկի Աստվածաշնչի հեռավար սերտողության դասընթաց՝ «Ավետարանների սերտողություն» խորագրով: Ըստ տեր Եսայի քահանա Արթենյանի՝ հաճախ մարդիկ Աստվածաշունչն ընկալում են որպես գեղարվեստական գիրք, ինչը հակասություններ է առաջացնում: Հաճախ են հարցնում՝ ինչ է ավետարանը եւ ինչպես կարդալ այն: Տեր Եսային կարևորել է այն հանգամանքը, որ ավետարանների սերտողությունը հասանելի կլինի ոչ միայն Երեւանում եւ մարզերում, այլեւ սփյուռքում: Դասընթացը կտևի 10 շաբաթ՝ շաբաթական երկու անգամ: Կհամադրվեն չորս ավետարանները միասին: Սա առաջին փորձն է, իսկ հետագա ընթացքը կախված է հաջող ավարտից: Մասնակցելու համար պետք է գրանցվել մինչեւ նոյեմբերի 10-ը՝ ԳԱԱ հեռավար ուսուցման հարթակում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0