
02/07/2016
|
Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը կտարվի Հովհաննավանք

Հուլիսի 3-ին՝ Քրիստոսի պայծառակերպության տոնին (Վարդավառ), Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը դուրս կբերվի Մայր Աթոռի գանձատնից և կտարվի Հովհաննավանք: Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվական համակարգը: Արագածոտնի թեմը հրավիրում է մասնակցելու տոնական պատարագին և արժանանալու սրբի բարեխոսությանը:
Հուլիսի 3-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Ժամը 11.00-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը, իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: