a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/10/2015

Վիրահայոց Սուրբ Գևորգը կվերաբացվի

վրաստանի սուրբ գևորգ

hayernaysor.am-ը գրում է․ Հոկտեմբերի 31-ին կկայանա Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, վերանորոգման ծրագրի դոնորների և հավատացյալների մասնակցությամբ:

Ինչպես aravot.am-ին տեղեկացրել է Սուրբ Գևորգի վերակառուցման ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը, 13-րդ դարի բացառիկ տաճարի վերանորոգման նախագիծը մեկնարկել է 2012-ին, այն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, որը ստացել է Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների աջակցությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը:

Եկեղեցու վերականգնման նախաձեռնությունը պատկանում է IdeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, տաճարը վերականգնվել է Ալբերտ Ավդոլյանի, Սերգեյ Սարկիսովի ու Ռուսուդան Մախաշվիլիի, Դանիել Խաչատուրովի, Վարդանյանների ընտանիքի հովանավորությամբ։

Վիրահայության կյանքում խոշոր դերակատարություն ունեցող Սուրբ Գևորգը եղել է հայկական միջնադարյան հոգեւոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք ներկայումս պահվում են Մատենադարանում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0