a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Օրինական» հոգեորսությու՞ն, թե եվրոպական չափանիշների զոհ.Եհովայի վկաներն ազատ շրջում են քաղաքում

54136

Երևանի փողոցներում արդեն սովորական երևույթ է դարձել հանդիպել աղանդավորական շարժման ներկայացուցիչներին, ովքեր շարժական փոքրիկ գրադարակների  վրա դրված գրքույկներ ու նկարներ են տարածում : Այս երևույթն օրեցօր ավելանում ու արմատներ է գցում մեր իրականության մեջ:  Կրոնական շարժում, որը խեղաթյուրում է մարդկանց ու փորձում շեղել նրանց ճիշտ ճանապարհից:  Նմանօրինակ մարդկանց իրենց գրքույկներով կարելի է հանդիպել Երևանի կենտրոնում՝ տարբեր կենտրոնական փողոցներում, Երևանի այլ համայնքներում՝ հիմնականում եկեղեցիների ճանապարհների սկզբում: Երևույթն , ինչ խոսք, մտահոգիչ է: Իմանալու համար, թե ինչու՞ հայ առաքելական եկեղեցին որոշակի քայլեր չի ձեռնարկում կասեցնելու աղանդավորական որոշ ընկերությունների կողմից Երևանի փողոցներում կրոնական գրքույկների տարածումը, մենք զրուցեցինք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանա Տեր Եսայի Քահանա Արթենյանի հետ.

-Դա եկեղեցու առաքելությունը չէ՝ արգելել որևէ քարոզչություն։ Որքան էլ որ փորձում ենք, իրենք որպես արդարացման միջոց բերում են օրենքը, որով չի արգելվում որևէ քարոզչություն հասարակական վայրերում։ Եկեղեցին ունի նրանց դեմ պայքարի իր միջոցը, այն է՝ սիրով և քարոզելով ետ բերել նրանց մայր եկեղեցի։ Ուրիշ տարբերակ չկա։ Այլ տարբերակները, օրինակ բռնի ուժ կիրառելը, անկարելի է, որովհետև նրանք էլ Աստծո զավակներն են, և մոլորյալ զավակները։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նրանց քարոզչությունն  էլ ավելի չի արագացնում քաղաքացիների «մոլորեցումը» և հեռվացումը առաքելական եկեղեցուց, քահանան պատասխանեց հետևյալը.

-Իհարկե, դա այդպես է։ Սակայն, մենք որպես պետություն՝ որդեգրելով եվրոպական չափանիշները, նրանց պետականորեն գրանցելը ևս համարում ենք պետական գործառույթներից մեկը։ Եկեղեցին իրավասու չէ ասել գրանցել, թե՝ ոչ։

Մեր այն դիտարկմանը, որ այսօր  երիտասարդների և առհասարակ,  մարդկանց հաճախելիությունը հայ առաքելական եկեղեցի առավել նվազ ակտիվություն է նկատվում, քան այլ կազմակերպություններ-խմբավորումներ, քահանան պատասխանեց, որ դա այդպես չէ և որ  առաքելական եկեղեցին հավատացյալների հոսքի պակաս չի զգում։

Բայց, կա տերմին, որը կոչվում է ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ, այն, ինչ ենթադրաբար անում են Եհովայի վկաները. ՈՐՍՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ,  սակայն ՀՀ քրեական օրենսգրքում անգամ սահմանված չէ, թե ինչ է հոգեորսությունը: Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի հոդված 8-ը սահմանում է, որ ՀՀ տարածքում արգելվում է հոգեորսությունը: Բայց հետաքրքական է, որ հոգեորսության սահմանումը ձեւակերպված չէ եւ ոչ մի օրենքով: Միայն նախորդ տարի  Արդարադատության նախարարությունն առաջարկել էր  «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի» նոր նախագիծ, որտեղ տրված է հոգեորսության սահմանումը: Ըստ այդմ, մոտավորապես ասվում է, որ արգելվում է նյութական միջոցներով մարդկանց շահագրգռելը եւ այդ ճանապարհով դավանանքի կամ համոզմունքի բերելը:

Հ.Գ. Աղանդավորական թռուցիկներն ու գրքույկները «արգելելու»  համար փաստորեն ոչ մի օրինական լուծում չկա, քան նրանց անտեսելն ու արհամարհելը (երևի):
Ինչ է ստացվում, որ նմանօրինակ դեպքերում են, որ եվրոպական չափանիշներն «իդեալապես» են  գործում մեր երկրում` փոխարեն առավել կարևոր դեպքերում գործելու:

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Լուսանկարը՝ Armtimes.com-ի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0