a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

100 տարի անց Սիսի փլատակներում հնչել է հայի պատգամ

Sis (19)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած տեղեկատվության համաձայն, Ն.Ս.Օ. Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հանձնարարականով  Մեծի Տանն ԿիլիկիոԿաթողիկոսության Միաբանությունը ներկայացնող պատվիրակությունը օգոստոսի 22-ին  այցելել է  Սիսի Կաթողիկոսարան, որտեղ  տեղի է ունեցել  հոգեհանգիստ՝  նվիրված 1293-ից Հայոց Կաթողիկոսության՝ Սիս հաստատվելուց  մինչեւ 1915 Սիսի մէջ գահակալած երջանկահիշատակ հայրապետների հոգիների համար: Ապա ընթերցվել է Արամ Ա-ի պատգամը: Արդարացիորեն, 100 տարի անց Սիսի փլատակներում հնչել է պատգամ՝ ուղղված մեր հայ ժողովրդին, որտեղ  նշվել է Հայոց Ցեղասպանության, Սահակ Կաթողիկոսի աքսորի ու նրա՝ միասնական Հայաստանի վերաբերյալ մարգարեական բառերի մասին:  Տեղեկատվության համաձայն, այս ամենը շուտով տեսաձայնագրված հասանալի կլինի բոլորին:

Հավելենք միայն, որ  Սիսի Կաթողիկոսարան մեկնած  պատվիրակության կազմում են եղել Կիպրոսի հայոց առաջնորդ Գերաշնորհ տեր Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը, Դպրեվանքի տեսուչ տեր Թորգոմ վարդապետ Տոնոյանը։

Ֆոտոշարքը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի
  • Sis
  • Sis (1)
  • Sis (2)
  • Sis (5)
  • Sis (3)
  • Sis (4)
  • Sis (6)
  • Sis (7)
  • Sis (8)
  • Sis (9)
  • Sis (10)
  • Sis (11)
  • Sis (12)
  • Sis (13)
  • Sis (14)
  • Sis (15)
  • Sis (16)
  • Sis (17)
  • Sis (18)
  • Sis (19)
  • Sis (20)
  • Sis (21)
  • Sis (22)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0