a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/08/2015

4 տարում մի գմբեթ են սարքում, երբ եկեղեցին է 4 տարում կառուցվել

goshavanq

Hraparak.am-ը գրում է. 12-13-րդ դդ. մշակութային նշանավոր կենտրոններից մեկի՝ Գոշավանքի վանական համալիրի շինարարությունը դեռ ավարտված չէ, եւ պարզ էլ չէ, թե երբ կավարտվի։ Համալիրի գործերի կառավարիչ Արծրուն Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում է Գոշավանքի համալիրը, որի եկեղեցիներից Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթն ամիսներ շարունակ բաց էր, պոլիէթիլենով պատված՝ եղանակային անբարենպաստ պայմանների տակ, ինչի մասին բազմիցս ահազանգել էր․ «Այս տարի միայն գմբեթի աշխատանքները կավարտվեն, գումարներ շատ չունենք, բայց այդ թեք լանջերը չեն ծածկվի, հնարավոր է՝ նաեւ կիսատ մնացած Գոշի դամբարանը վերանորոգվի, իսկ մնացած եկեղեցիների վիճակը մնում է վթարային: Դրանցից են. համալիրի մեջ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի անկյուններն արդեն դնում են, գործող ճաքեր ունի, նույնիսկ մուտքն արդեն փլուզման եզրին է, Սուրբ Գրիգոր եկեղեցին, որի հյուսիսային պատերն ամբողջովին քայքայված են հենց հիմքից, ամենավտանգավորներից մեկը՝ զանգակատան 2-րդ հարկը, կարելի է ասել, արդեն փլուզման եզրին է, կամարները դեֆորմացվել են, ճարտարապետական լեզվով ասած՝ «զամոկները» թափված են: Նույն սարսափելի վիճակում է սեղանատուն կոչվածը, հազվագյուտ շինություն, որը պահպանվել է Հայաստանի տարածքում, դրա մուտքն է փլված, պատերի քարերն են թափվում, մի խոսքով՝ շատ վթարային վիճակում է այդ եկեղեցին։ Նույն վիճակում է Սուրբ Գեւորգ եկեղեցին»։

Գոշավանքի համալիրի մեջ 11 կառույց է մտնում, համալիրի գավիթը նույնպես վատ վիճակում է, որի տանիքն 80-ականներից քանդել են՝ վերակառուցելու նպատակով, եւ մինչ օրս քանդված է, ու անձրեւաջրերը, ինչպես փողոցում, նույն ձեւով էլ նաեւ գավիթի ներսում են թափվում: Արծրուն Հովսեփյանն ասում է՝ գավիթի անկյունների ներսի ծածկերն ուղիղ սալերով են դրված, որը շատ վտանգավոր է՝ եթե սալերը թափվեն, գավիթը կփլվի։ «Կրիան ավելի արագ է քայլում, քան սրանք, 4 տարի է՝ մի գմբեթ են սարքում եւ չեն կարողանում գմբեթի ծածկասալերը փոխեն, իսկ թեք լանջերն ամբողջովին քանդված եւ ցելոֆանով փակված են, որն այս տարի էլ չեն սկսել, այն դեպքում, երբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կառուցել են 4 տարում, երբ տեխնիկա էլ չի եղել։ Ըստ տրեստի կառավարչի, գմբեթը կպրծնենք, ու գումարներն էլ կվերջանան»,-նշեց նա ու հավելեց, որ մի քանի օրից գմբեթը կկանգնեցվի, ու կմնան եկեղեցու քանդված թեք լանջերը, որը հայտնի չէ՝ կֆինանսավորվի՞ արդյոք եւ ե՞րբ կկառուցվի։

Ըստ նախագծի, առայժմ Սուրբ Աստվածածին եկեղեցին պետք է վերանորոգվի, հետագայում՝ ամբողջ համալիրը, որովհետեւ լրիվ նախագծերը պատրաստ են, միակ խնդիրը գումարն է. «Կառավարությունը շատ չնչին գումարներ է տալիս, խնդիրը նա է, որ այսօր այդ գումարները փոշիացվում են ամբողջ հանրապետությունով մեկ։ Մի 10 հուշարձան սկսում են վերականգնել, տված գումարը փոշիացնում են, մեկը չեն պրծնում՝ անցնում են մյուսին։ Մյուսը քանդում են, թողնում տարիներ, եւ կատարված աշխատանքը, բնականաբար, որակազրկվում է, առավել եւս՝ եթե այդ պատերը կրով են շաղախված»։ Հովսեփյանը նշեց, որ այս տարի Գոշավանքի ամբողջ համալիրին եւ Գոշի մատուռ-դամբարանին միասին հատկացվել է 20 մլն. դրամ:

Նյութը՝ Սոնա Ադամայանի
Մանրամասները՝ Hraparak.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0